Գայ բնակավայրում իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ

Գայ բնակավայրի Իսահակյան փողոցում գտնվող ջրահեռացման ջրատարից մաքրվել է կուտակված տիղմը և տեղափոխվել է համապատասխան վայր։
Աշխատանքներն իրականացրել է Արաքս համայնքապետարանի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» բաժինը՝ նպաստելով տարածքի մաքրության, պատշաճ սանիտարական վիճակի և բարեկարգ տեսքի ապահովմանը։
Արաքս համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն իրականացնել մաքրման, բարեկարգման և պահպանման աշխատանքներ համայնքի բոլոր բնակավայրերում։