Անվճար տրանսպորտ Արաքս համայնքի ուսանողների համար․ փաստաթղթերի ներկայացման 10-օրյա ժամկետ. Արաքս համայնք

· Արաքս

Անվճար տրանսպորտ Արաքս համայնքի ուսանողների համար․ փաստաթղթերի ներկայացման 10-օրյա ժամկետ. Արաքս համայնք

Հարգելի՛ ուսանողներ,

Արաքս համայնքի բնակավայրերից Երևան՝ ուսումնական հաստատություններ անվճար ուսանողական տրանսպորտից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով ՝ այն ուսանողները ովքեր հաշվառվել են իրենց բնակավայրերի վարչական գրասենյակներում անհրաժեշտ է 10-օրյա ժամկետում ձեր բնակավայրերի վարչական գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Ուսման վայրից տեղեկանք, որում նշված կլինեն՝

* սովորելու կուրսը,

* ուսուցման ձևը՝ առկա կամ հեռակա։

2 լուսանկար (3*4)

Բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք

Գործող հեռախոսահամար

Խնդրում ենք փաստաթղթերը ներկայացնել սահմանված ժամկետում՝ ուսանողների հաշվառումն ու անհրաժեշտ տվյալների հավաքագրումն արդյունավետ կազմակերպելու համար։