Բացահայտիր Արմավիրը. Շենիկի հնագույն դամբարանադաշտը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Շենիկի հնագույն դամբարանադաշտը

Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրի տարածքում է գտնվում մեր թվարկությունից առաջ 2-1-ին հազարամյակներով (մ.թ.ա. II-I հզ.) թվագրվող պատմամշակութային արժեքավոր հուշարձանը՝ հնագույն դամբարանադաշտը:

Այս տարածքը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան և երկաթեդարյան ժամանակաշրջանների բնակեցման ու թաղման ծեսերի կարևոր վկայություններից մեկը:

Դամբարանադաշտում պահպանված քարայրային ու քարքարոտ կառույցների մնացորդները հնագետներին ու պատմաբաններին թույլ են տալիս ուսումնասիրել տարածաշրջանի վաղ բնակիչների կենցաղը, հավատալիքներն ու մշակութային զարգացման փուլերը: Հուշարձանը գտնվում է «Հուշարձանների պահպանության Արմավիրի մարզային ծառայության» մշտական ուշադրության և պահպանության տակ:

Կոթողային տարածքը գտնվում է 40°18'20"N 43°53 me'10"E աշխարհագրական կոորդինատներում:

Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Արմավիրի մարզային ծառայության: