Բացահայտիր Արմավիրը. Նոր Կեսարիայի Սուրբ Բարսեղ եկեղեցին

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Նոր Կեսարիայի Սուրբ Բարսեղ եկեղեցին

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում է գտնվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Բարսեղ (Սուրբ Բարսեղ Կեսարացի) եկեղեցին:

Սրբատաշ տուֆ քարով կառուցված այս հոգևոր կենտրոնը հանդիսանում է տեղական համայնքի մշակութային ու հոգևոր կյանքի կարևոր օջախներից մեկը:

Եկեղեցու կառուցումն սկսվել է 2009 թվականին՝ Բարսեղ Գլգլյանի նախաձեռնությամբ և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ епископ Մնացականյանի միջնորդությամբ:

Ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծած սրբատեղին միանավ բազիլիկ կառույց է, որի խորանի երկու կողմերում տեղադրված են ավանդատները:

Եկեղեցին օծվել է 2011 թվականի օգոստոսի 20-ին՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն Ադամյանի ձեռամբ և Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի մասնակցությամբ:

Կառույցը գտնվում է 40°03'08"N 43°59'48"E աշխարհագրական կոորդինատներում: