Բացահայտիր Արմավիրը. Աղավնատան Սուրբ Աննա եկեղեցին

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աննա եկեղեցին: Տաճարի կառուցումն իրականացվել է մոսկվաբնակ բարերար Վահան Ավագյանի հովանավորությամբ, իսկ շինարարական արդյունավետ աշխատանքները ղեկավարել է Գագիկ Գրիգորյանը:
2012 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախագահությամբ կատարվել է «Դռնբացեքի» արարողությունը, որի ընթացքում օծվել են տաճարի 12 սյուները:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, Սրբալույս Մյուռոնով օծվել են Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի չորս սյուները՝ չորս Ավետարանիչների անուններով, ինչպես նաև Մկրտության ավազանը:
Արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, թեմի հոգևոր դասը և բազմաթիվ ուխտավորներ:
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղադրված են 17 ինքնատիպ խաչքարեր: Դրանց հեղինակը քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է, ով խաչքարերը կերտել է իր որդու և երկու եղբայրների հետ միասին:
Կոորդինատներ՝ 40°14'15"N 44°15'32"E