Առաջիկա օրերին սպասվող եղանակային կանխատեսումներ

· Արմավիրի մարզ

Առաջիկա օրերին սպասվող եղանակային կանխատեսումներ

Սեպտեմբերի 16-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո, 19-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ին էապես չի փոխվի, 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։