Էջմիածնի հիմնադրման 2711-ամյակ․ Մեդիա-կամավորների հավաքագրում

· Վաղարշապատ

Էջմիածնի հիմնադրման 2711-ամյակ․ Մեդիա-կամավորների հավաքագրում

Վաղարշապատի համայնքապետարանը հրավիրում է կամավորների՝ միանալու Էջմիածին քաղաքի հիմնադրման 2711-ամյակին նվիրված միջոցառումների լուսաբանման և տեսանկարահանումների աշխատանքներին։

Եթե սիրում ես լուսանկարել, տեսանյութեր նկարահանել, հետաքրքրված ես մեդիայով, ստեղծագործ աշխատանքով և ցանկանում ես քո ներդրումն ունենալ քաղաքի կարևորագույն տոնական իրադարձությունների ստեղծման ու լուսաբանման գործում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

Կամավորները հնարավորություն կունենան մասնակցելու տոնական միջոցառումների նկարահանումներին, աշխատելու ստեղծագործական թիմի հետ և ձեռք բերելու արժեքավոր փորձ։

Միացի՛ր մեզ և դարձի՛ր Էջմիածին 2711-ի պատմությունը կերտող ու փոխանցող թիմի անդամ։

Մասնակցելու համար անցե՛ք ստորև նշված հղմամբ և լրացրե՛ք կամավորական հայտը։

https://forms.gle/XF3D67GaTMEJ6dKH9