Արևշատում փորձել են թաղել պատերազմի ժամանակ ուղարկված և տեղ չհասած օգնությունը. Badoyan. news

Արմավիրի մարզի Արևշատ գյուղի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն, որը նախատեսված է եղել պատերազմի օրերի համար, սակայն այդպես էլ հասցեատերերին չի հասել:
Արտակ Ավետիսյանի ահազանգի համաձայն՝ իրավիճակն առավել սրվել է այն բանից հետո, երբ փորձ է արվել գիշերը տրակտորների և էքսկավատորի օգնությամբ թաղել այդ ամենը հողի մեջ՝ հետքերը վերացնելու նպատակով:

Հողաշերտի տակից դուրս են բերվել զինվորական և քաղաքացիական հագուստներ, հակագազեր, ինչպես նաև բժշկական պարագաների արկղեր՝ Կարմիր խաչի խորհրդանիշով:

Ականատեսների պնդմամբ՝ այս իրերը նախօրեին թաքուն բերվել և թափվել են գյուղի սկզբնամասում, իսկ հանրային հնչեղությունից հետո փորձ է արվել դրանք անհետացնել հողի տակ:


Միջադեպի վայրում արդեն աշխատել են ռազմական ոստիկանության ծառայողները՝ իրավիճակը պաշտոնապես արձանագրելու համար:
Տեսանյութի և լուսանկարների աղբյուրը՝ Badoyan.news