Բասկետբոլի զարգացման նոր հնարավորություններ՝ Վաղարշապատ համայնքում. Վաղարշապատի համայնքապետարան

· Արմավիրի մարզ

Բասկետբոլի զարգացման նոր հնարավորություններ՝ Վաղարշապատ համայնքում. Վաղարշապատի համայնքապետարան

Վաղարշապատի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հանդիպել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանին և մարզային բասկետբոլի ծրագրերի ղեկավար Դավիթ Կիխյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաղարշապատ համայնքում բասկետբոլի զարգացման, կանոնավոր առաջնությունների և տարբեր տարիքային խմբերի համար մարզական հնարավորությունների ընդլայնման ուղղությունները։

Ֆեդերացիայի ներկայացուցիչները ներկայացրել են «Sports schools» ծրագիրը, որի նպատակն է երեխաներին վաղ տարիքից ծանոթացնել բասկետբոլին, նպաստել մարզաձևի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու հետագայում մասնագիտացման հնարավորությունների ստեղծմանը։

Քննարկվել են նաև համայնքում պարբերական մարզումների և սեմինարների կազմակերպման, դպրոցականներին մասնագիտական աջակցություն տրամադրելու հնարավորությունները։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև մարզային բասկետբոլային կառույցների ձևավորման հեռանկարին, ինչը հնարավորություն կտա մարզերում ավելի համակարգված զարգացնել մարզաձևը և ընդլայնել երեխաների ու երիտասարդների ներգրավվածությունը։

Համայնք–ֆեդերացիա համագործակցության նպատակը մեկն է՝ ստեղծել ավելի շատ հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար, զարգացնել բասկետբոլը համայնքում և ձևավորել առողջ ու ակտիվ սերունդ։