Մասնակցության հնարավորություն Ճապոնիայում կայանալիք «OIA2027» արվեստի միջազգային տոնավաճառին. Փարաքար համայնք
· Փարաքար

Փարաքար համայնքի հարգելի՛ արվեստագետներ.
Տեղեկացնում ենք, որ 2027 թվականի հունվարի 29-ից 31-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում կանցկացվի «OSAKA INTERNATIONAL ART 2027» (OIA2027) խորագրով արվեստի միջազգային տոնավաճառը։
Միջոցառման շրջանակում ժամանակակից արվեստից բացի կներկայացվեն նաև մշակույթի տարբեր ոլորտներն ընդգրկող աշխատանքներ՝ դասական արվեստի գործերից մինչև արհեստագործական նմուշներ։
«OIA2027»-ին հնարավոր է մասնակցել նաև ցուցադրության ձևաչափով։
Միջոցառման հիմնական նպատակը արվեստի տոնավաճառի շրջանակում ստեղծագործությունների ներկայացումն ու միջազգային հարթակում դրանց տարածումն է։
Հետաքրքրված անձինք մասնակցության վերաբերյալ համապատասխան հայտերը կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 18-ը՝ հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/1ZxqsR4ZsDysEFUr7: