Բացահայտիր Արմավիրը. Այգեկ գյուղ

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Այգեկ գյուղ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի կազմում է գտնվում Այգեկ գյուղը, որը հիմնադրվել է 1946 թվականին՝ Իրանից ներգաղթած վերաբնակիչների համար:

Բնակավայրը տեղակայված է ծովի մակերևույթից շուրջ 870-943 մետր բարձրության վրա, մարզկենտրոն Արմավիրից 39 կմ հյուսիս-արևելք, և զբաղեցնում է 4.26 կմ² տարածք:

Գյուղի բնակչությունը տարիների ընթացքում աճել է. եթե 1970 թվականին այստեղ բնակվում էր 933 մարդ,ապա 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը հասել է 1433-ի:

Այգեկի տեղաբնակները զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ:

Կոորդինատներ՝ 40°11'19"N 44°23'0"E