Բացահայտիր Արմավիրը. Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում է գտնվում ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտը:
Այն բացվել է 1980 թվականին՝ Հայաստանի խորհրդայնացման 60-ամյակի տոնակատարությունների ծրագրի շրջանակներում, ինչի պատճառով սկզբնապես կոչվել է «Հոբելյանական»:
Մարզադաշտը նախատեսված է 3200 հանդիսականի համար: 1980-2003 թվականներին այն ծառայել է որպես Հայաստանի առաջնության տարբեր խմբերում հանդես եկող «Արմավիր» թիմի տնային հանդիպումների վայր:
Մինչև 2022 թվականը կառույցը հայտնի էր որպես Արմավիրի քաղաքային մարզադաշտ, իսկ 2022 թվականին ենթարկվել է վերակառուցման:
2023 թվականին մարզադաշտն անվանափոխվել է և կոչվել Հակոբ Տոնոյանի անունով:
Կոորդինատներ՝ 40°09'25"N 44°02'22"E