Վաղարշապատ համայնքում տեղի է ունեցել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությունը.ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

· Արմավիրի մարզ

Վաղարշապատ համայնքում տեղի է ունեցել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությունը.ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի է ունեցել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել «Նոայի» մարզաբազայում, ծանոթացել ակումբում իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին ու զարգացման ծրագրերին։ Վերակառուցված մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը նախատեսված է մինչև 1,500 երեխայի և պատանու համար։

Կենտրոնի նպատակն է երեխաների և պատանիների համար ստեղծել ֆուտբոլային զարգացման ամբողջական միջավայր՝ ապահովելով մարզումների, կրթության և հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։

Շրջայցի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են առաջին թիմի մարզումային կենտրոնը, բնական և արհեստական ֆուտբոլային խաղադաշտերը, ինչպես նաև նորաբաց մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է երեխաների մարզումների և ֆուտբոլային կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, կենտրոնի հնարավորություններին, ակադեմիայի զարգացման ծրագրին։

Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջությամբ վերափոխվել են շենքի ներքին տարածքները, իրականացվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։ Կենտրոնում ստեղծվել են 15 ժամանակակից հանդերձարաններ, ուսումնական և վերլուծական կենտրոն, մրցավարների հանդերձարան, սպասասրահ և մարզումային ու կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ տարածքներ։

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև «Noah Park» նախագիծը և դրա առանցքային բաղադրիչներից մեկը՝ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի՝ 15,000 հանդիսական տեղավորող ապագա մարզադաշտը։

Ներկայացվել են մարզադաշտի նախագծային լուծումները, նախատեսվող ենթակառուցվածքները և ծրագրի իրականացման հաջորդ փուլերը։

ՀՀ կառավարություն