Արևշատ գյուղում հայտնաբերված հագուստները որևէ առնչություն չունեն ՀՀ Պաշտպանության նախարարության հետ. Հայկական Կարմիր խաչի ընկերության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

· Արմավիրի մարզ

Արևշատ գյուղում հայտնաբերված հագուստները որևէ  առնչություն չունեն ՀՀ Պաշտպանության նախարարության հետ.  Հայկական Կարմիր խաչի ընկերության  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արևշատ գյուղում հայտնաբերված հագուստները որևէ առնչություն չունեն ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, դրանք պատկանում են Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Գույքը տրամադրվել է ազգային ընկերությանը դեռ 25 տարի առաջ կամավորների և աշխատակիցների կրման նպատակով, սակայն անհամապատասխանության պատճառով չի օգտագործվել, պահվել է պահեստում և օրեր առաջ խոտանվել։

Նշված հագուստները և մնացած գույքը, սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող անձանց ոչ պատշաճ աշխատանքի պատճառով առաջացել է նման իրավիճակ։

Սանիտարական աշխատանքներ իրականցնող թիմի պատասխանատուներից երկու անձ ազատվել է աշխատանքից մյուսները ստացել են կարգապահական նկատողություններ։

Հ․Գ․ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ գույքը պատկանել է ՀԿԽԸ-ին, ձեռքբերված է եղել սեփական կարիքների համար (այլ ոչ շահառուներին տրամադրելու նպատակով) և որևէ կապ չունի ինչպես ՀՀ ՊՆ-ի այնպես էլ այլ պետական կառույցների հետ։