Բացահայտիր Արմավիրը. Արագափ. Արաքսի ձախափնյակում գտնվող Արմավիրի պատմական բնակավայրը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Արագափ. Արաքսի ձախափնյակում գտնվող Արմավիրի պատմական բնակավայրը

Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարգկենտրոն Արմավիրից 15 կմ հարավ-արևելք, տեղակայված է Արագափ գյուղը:

Գյուղը գտնվում է Արաքս գետի ձախափնյակում՝ ծովի մակերևույթից 845 մետր բարձրության վրա, և ընդգրկված է Մեծամոր համայնքի կազմում: Բնակավայրը հիմնադրվել է 1820 թվականին և պատմականորեն կրել է Էվջիլար անվանումը, որը նշանակում է «որսատեղ»:

Բնակավայրը վերանվանվել է Արագափ 1947 թվականի ապրիլի 10-ին:

Արագափի բնակչությունը ձևավորվել է նաև Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթած հայերով:

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի մշտական բնակչությունը կազմել է 1362 մարդ, իսկ ազգային կազմում ընդգրկված են հայեր (75%) և եզդիներ (25%): Գյուղի տնտեսության հիմնական ճյուղը հողագործությունն է․ բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկի ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, ինչպես նաև թռչնաբուծությամբ ու խոզաբուծությամբ: Արագափի պատմամշակութային գլխավոր հուշարձանը Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

Աշխարհագրական կոորդինատներ

40°02'30"N 44°08'41"E (40.0417° N, 44.1447° E)