Վթարային վիճակի պատճառով փակվում է Մ-3 ճանապարհի Ոսկեհատի կամուրջը. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

· Արմավիրի մարզ

Վթարային վիճակի պատճառով փակվում է Մ-3 ճանապարհի Ոսկեհատի կամուրջը. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ M-3 միջպետական ավտոճանապարհի՝ Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը, որը գտնվում է Ճանապարհային դեպարտամենտի վերահսկողության ներքո՝ վթարային վիճակում է։

Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ից կամուրջը երկկողմանի փակ է լինելու երթևեկության համար։

Խնդրում ենք վարորդներին ցուցաբերել զգոնություն, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին և օգտվել շրջանցիկ ավտոճանապարհներից։

Հայցում ենք քաղաքացիների ըմբռնումը և խնդրում պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

Վաղարշապատի համայնքապետարան