ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

ՏԻՄ ընտրություններ էին Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերում։
27 սեպտեմբերի 20:00-ին ավարտվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։ ԿԸՀ-ն ներկայացրել է մասնակցության արդյունքներն ըստ համայնքների։
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-57.06%
Լոռու մարզի Թումանյան համայնք-59.96%
Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-35.29%
Կոտայքի մարզի Արզնի համայնք-45.20%
Հիշեցնենք՝ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում այսօր ընտրում էին ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։