ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում

· Արմավիրի մարզ

ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում

ՀՀ ՆԳ նախարարությունը ներկայացրել է ամփոփիչ տեղեկատվություն Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին։

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 8.00-ից 20.00-ն ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 7 անձ, տեղեկանք է ստացել 6-ը։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթղթի (ձև 9) պահանջ չի եղել։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 37 քաղաքացու։

Սեպտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։