Համագործակցության նոր հնարավորություն՝ Վաղարշապատ համայնքի մշակութային կյանքի զարգացման համար

· Վաղարշապատ

Համագործակցության նոր հնարավորություն՝ Վաղարշապատ համայնքի մշակութային կյանքի զարգացման համար

Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացնում է.

Վաղարշապատի համայնքապետարանում կնքվել է համագործակցության հուշագիր՝ Վաղարշապատի համայնքապետարանի և «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի «Մաչանենց թատրոնի» միջև։

Հուշագրի նպատակն է ձևավորել երկարաժամկետ և ռազմավարական համագործակցություն՝ ուղղված Վաղարշապատ համայնքի մշակութային կյանքի զարգացմանը, նոր նախաձեռնությունների իրականացմանը և մշակութային ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։

Հանդիպման ընթացքում Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը նշեց, որ ձևավորվող համագործակցությունը ինստիտուցիոնալ համագործակցության նոր հնարավորություն է, որը կնպաստի համայնքում մշակութային զարգացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։

Կողմերը կարևորեցին համագործակցության շրջանակում նոր մշակութային ծրագրերի, նախաձեռնությունների և համատեղ նախագծերի իրականացումը՝ Վաղարշապատի մշակութային միջավայրն առավել զարգացնելու և համայնքի բնակիչների համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։