Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 29-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 29-ին ժամը 12:10-19:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: