ՀՀ դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարի գույքը

· Արմավիրի մարզ

ՀՀ դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարի գույքը

Արմինֆո.  Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանի գույքը:

 

Ինչպես հաղորդում է վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունը,  խոսքը, մասնավորապես, շուրջ 66 միլիոն դրամի 12 անշարժ գույքի բռնագանձման մասին է: Հակակոռուպցիոն դատարանը քննության է ընդունել Գլխավոր դատախազության հերթական հայցը:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ալիկ Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու 12 անշարժ գույք, որոնցից 5-ը գտնվում են Երևան քաղաքում, 7-ը՝ Արմավիրի մարզում, 2 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձի բաժնեմաս: Ապօրինի միջոցների մնացորդը կազմում է 65 միլիոն 896 հազար դրամ: