Վաղարշապատի համայնքապետարանում հյուրընկալվել են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և միջազգային գործընկերները. Վաղարշապատի համայնքապետարան

Այսօր Վաղարշապատի համայնքապետարանում հյուրընկալեցինք Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության YIC Armenia. Youth Initiative Centre NGO մեր գործընկերներին՝ երիտասարդության ոլորտի փորձագետ, ուսուցանող Աննա Եղոյանին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Ջուլիետա Սարգսյանին, «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Նռանի Մեխակյանին, ինչպես նաև «Who Coaches the Coach» ծրագրի շրջանակում Գերմանիայից և Իտալիայից ժամանած գործընկերներին։
«Who Coaches the Coach»-ը եվրոպական համագործակցության նախաձեռնություն է, որի նպատակն է երիտասարդական աշխատանքը կարճաժամկետ և մեկանգամյա միջոցառումներից վերածել կառուցվածքային ու երկարաժամկետ քոուչինգային էկոհամակարգերի՝ հատկապես գյուղական, հեռավոր և սահմանափակ ռեսուրսներ ունեցող համայնքներում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդների համայնքային ներգրավվածության, երիտասարդական նախաձեռնությունների խթանման և միջսեկտորային համագործակցության զարգացման հնարավորությունները։
Հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր՝ փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման և երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։