Խմելու ջրի նոր ջրագիծ՝ Առատաշեն բնակավայրի Այվազյան փողոցում. Արաքս համայնք

· Արմավիրի մարզ

Խմելու ջրի նոր ջրագիծ՝ Առատաշեն բնակավայրի Այվազյան փողոցում. Արաքս համայնք

Առատաշեն բնակավայրի Այվազյան փողոցում իրականացվել են խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներ շուրջ 200 մետր երկարությամբ։

Աշխատանքների համար անհրաժեշտ խողովակները տրամադրվել են համայնքի կողմից, իսկ շինարարական աշխատանքներին ակտիվորեն աջակցել են նաև բնակիչները։

Համայնք–բնակիչ համագործակցությունը կարևոր է բնակավայրերի առօրյա խնդիրների արդյունավետ լուծման և կյանքի պայմանների բարելավման համար։