Դաշտամիջյան ճանապարհի բարեկարգման աշխատանքներ՝ Արտիմետում. Արաքս համայնք

Արտիմետ բնակավայրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհի հարթեցման աշխատանքներ։
Աշխատանքների ընթացքում ճանապարհի տարածքից հեռացվել է ավելորդ խճաքարը, որն բարձվել և տեղափոխվել է համապատասխան վայր։
Աշխատանքներն իրականացրել է Արաքսի համայնքապետարանի <<Կոմունալ սպասարկում և բարեկարգում >> բաժնը՝ ճանապարհի անցանելիությունն ու երթևեկության պայմանները բարելավելու նպատակով։