Արմավիրից դեպի զորամաս 2 կմ ճանապարահատվածը, որ գնացինք՝ լավը չէր, խոսեցինք. Փաշինյան

«Նախագծով առաջարկվում է 8.3 մլրդ դրամի բյուջետային վերաբաշխում կատարել, որով նախատեսվում 176.1 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգում իրականացնել»,-ՀՀ գործադիր մարմնի այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով այդ ճանապարհների 113.2 կմ-ն միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ են, հանրապետական նշանակությանը՝ 33.6 կմ-ն են և 29.3 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհներ են։
Նիկոլ փաշինյանը թվարկեց բոլոր ճանապարհները:
«Արմավիրից դեպի զորամաս 2 կմ ճանապարահատվածը, էս որ գնացինք՝ լավը չէր ճանապարհը, խոսեցինք»,- թվարկումն ընդհատեց Փաշինյանը։