«Երևանյան քաղաքացիական ճամփորդություն»` Արմավիրի մարզի դպրոցականների համար. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

«Կրթություն և համերաշխություն» արհմիության կողմից իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի հեռավոր բնակավայրերի՝ մինչև 100 սովորող ունեցող դպրոցների 30 աշակերտներ այցելեցին Երևան։
Օրվա ընթացքում աշակերտներն այցելեցին ՀՀ նախագահի նստավայր, եղան Բաղրամյան պողոտայում գտնվող այգում, շրջայց կատարեցին Երևանի կենտրոնում, ծանոթացան մայրաքաղաքի կարևոր կառույցներին, եղան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում։
Ճանապարհորդությունը դպրոցականների համար դարձավ ոչ միայն հետաքրքիր ժամանցի, այլև ճանաչողական ու քաղաքացիական կրթության հնարավորություն՝ մայրաքաղաքը նորովի բացահայտելու և պետական կառույցների ու հանրային միջավայրի մասին պատկերացումներն ընդլայնելու առումով։
Ծրագրի իրականացմանն աջակցել է Արմավիրի մարզպետի աշխատակազմը։ Աշխատանքները համակարգել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։