«Ջրամատակարարման և կոյուղու ցանցերի արդիականացում Վաղարշապատ համայնքի 3 բնակավայրերում». Վաղարշապատի համայնքապետարան

Հոկտեմբերի 6-ին Վաղարշապատի համայնքապետարանում կայացավ հանրային իրազեկում՝ «ՀԵԾ 2, Փուլ 3 – Հայաստան, Ջրամատակարարում և կոյուղի» ծրագրի Լոտ 5Ա-ի շրջանակում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։
Իրազեկման ընթացքում ներկայացվեցին Վաղարշապատ համայնքի Արշալույս, Հովտամեջ և Ոսկեհատ բնակավայրերի ջրամատակարարման ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման ծրագրի նպատակները, նախատեսվող աշխատանքներն ու դրանց իրականացման ընթացքը։
Ծրագրով նախատեսվում են՝
• ջրամատակարարման բաշխիչ ցանցերի կառուցում և վերակառուցում,
• պոմպակայանների և հարակից ենթակառուցվածքների կառուցում կամ արդիականացում,
• տնային միացումների իրականացում,
• ջրաչափերի տեղադրում,
• անհրաժեշտ սարքավորումների տեղադրում և արդիականացում։
Հանրային իրազեկմանը մասնակցեցին համայնքի պատասխանատուներ, վարչական ղեկավարներ և բնակավայրերի բնակիչներ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական դրույթները, բնակիչներին հետաքրքրող հարցերը և նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված մանրամասները։
Ծրագրի իրականացումը միտված է համայնքի բնակավայրերում ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավմանը, ծառայությունների որակի բարձրացմանը և բնակիչների համար ավելի հուսալի ու կայուն ջրամատակարարման ապահովմանը։