Ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներ Ակնաշեն բնակավայրում. Արաքս համայնք

· Արմավիրի մարզ

Ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներ Ակնաշեն բնակավայրում. Արաքս համայնք

Ակնաշեն բնակավայրում իրականացվել են 14-րդ փողոցում գտնվող ջրահեռացման ջրատարի տիղմից մաքրման աշխատանքներ շուրջ 200 մետր երկարությամբ ։

Միաժամանակ, Սարվան կոչվող ոռոգման ջրատարը նույնպես մաքրվել է տիղմից՝ շուրջ

800 մետր երկարությամբ ջրատարի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։

Աշխատանքներն իրականացրել է Արաքսի համայնքապետարանի <<Կոմունալ սպասարկում և բարեկարգում >> բաժնը՝ ապահովելով տարածքի մաքրությունն ու բարեկարգ տեսքը։

Համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն իրականացնել բարեկարգման աշխատանքներ համայնքի բոլոր բնակավայրերում։