Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով հարցաքննվեց Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի ընկերը․ Օհանյանի տանը հայտնաբերվել է վկայի քարտը, նշում է՝ Գևորգ Հարությունյանին է պայուսակ տվել

«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, մեկնարկել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։
Վկայի կարգավիճակով այսօր հարցաքննվեց Գոռ Իսկանդարյանը, ով պատմեց, որ տուժողներին՝ Վալոդյա Գրիգորյանին և Արծրուն Գալստյանին, համագյուղացիներ են եղել։ Մասնագիտությամբ վկան ատամնատեխնիկ է, բայց այժմ հոր հետ ընկերություն ունեն բեռնափոխադրումներ իրականացնող, այժմ դրանով է զբաղվում։ 2025թ․ սեպտեմբերի դեպքի ժամանակահատվածում քեռիի մոտ էր աշխատում՝ իր մասնագիտությամբ, բայց որպես այդպիսին գրանցված աշխատող չի եղել։
Աշխատանքային գրաֆիկն այդ ժամանակ առավոտյան 09։30-ից 18։00-ն էր, դեպքի օրը տանն էր, աշխատանքի չի եղել, երեկոյան ժամը 19։00-20։00-ից հետո խնջույքի է եղել, առիթ չի եղել, հավաքույթ էր, եղել է ինքը, իր ընկերը և ևս երկու անձ, որոնց անունը չցանկացավ նշել։
1 տարի առաջ դաժանաբար սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը. Թանդիլյան Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան․ «Հրապարակ»