Բացահայտիր Արմավիրը. Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին․ Արմավիրի մարզի հոգևոր կոթողը

Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմին պատկանող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում։
Այն Մուսալեռ գյուղի միակ եկեղեցին է։ Կառույցն հանդիսանում է հայկական եկեղեցական ճարտարապետական ոճի նմուշ։
Սուրբ Ամենափրկիչ մատուռ-եկեղեցին հիմնադրվել և օծվել է 2000 թվականին։ Եկեղեցու քույր եկեղեցին է Գլենդելի Սուրբ Գևորգ եկեղեցին։
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բարերարներն են Մուրադ Մուրադյանը և Միհրան Էրքիլեթյանը։
2010 թվականին իրականացվել են եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ։
Կոորդինատներ․ 40°09'22" N, 44°22'41" E (Մուսալեռ)