Արմավիրի մարզում շարունակվում են շինարարական աշխատանքների ընթացքի մշտադիտարկման այցերը

· Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում շարունակվում են շինարարական աշխատանքների ընթացքի մշտադիտարկման այցերը

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի և համայնքների ոլորտային պատասխանատուների հետ միասին աշխատանքային շրջայց են իրականացրել մարզի մի շարք բնակավայրերում:

Շրջայցի շրջանակներում այցելել են Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայր, Արաքս համայնքի Արտիմետ, Լուսագյուղ, Ապագա և Ջրարբի բնակավայրեր, Արմավիր համայնքի Հացիկ բնակավայր։

Աշխատանքային այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, գնահատել կատարված աշխատանքների որակն ու ծավալները, ինչպես նաև քննարկել ի հայտ եկած խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ տարբերակները։

Այցի ընթացքում ընդգծվել է շինարարական աշխատանքները սահմանված ժամկետներում և որակական բարձր չափանիշներով ավարտին հասցնելու կարևորությունը։