Վաղարշապատի պատվիրակությունը մասնակցել է «Մցխեթոբա–Սվետիցխովլոբա 2026» տոնակատարություններին. Վաղարշապատի համայնքապետարան

· Արմավիրի մարզ

Վաղարշապատի պատվիրակությունը մասնակցել է «Մցխեթոբա–Սվետիցխովլոբա 2026» տոնակատարություններին. Վաղարշապատի համայնքապետարան

Հոկտեմբերի 13–14-ը Վաղարշապատի համայնքապետարանի պատվիրակությունը մասնակցել է «Մցխեթոբա–Սվետիցխովլոբա 2026» տոնական միջոցառումներին

Պատվիրակության կազմում էին Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Էդվարդ Ափոյանը, համայնքի ղեկավարի օգնական Ռաֆայել Զիրոյանը, իրավաբանական բաժնի պետ Կարինե Եսայանը։

Այցի շրջանակում Վաղարշապատի համայնքապետարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանի հետ։

Ամեն տարի հոկտեմբերի 14-ին նշվող Մցխեթոբա–Սվետիցխովլոբա տոնը համախմբում է բազմաթիվ ուխտավորների, այցելուների և բարեկամ քաղաքների ներկայացուցիչների։

Տոնական միջոցառումներին Վաղարշապատի պատվիրակության մասնակցությունը կարևոր հնարավորություն էր՝ ամրապնդելու Վաղարշապատի և Մցխեթայի միջև ձևավորված բարեկամական կապերը, զարգացնելու միջհամայնքային համագործակցությունը և ընդլայնելու մշակութային փոխգործակցության շրջանակները։

Վաղարշապատն ու Մցխեթան՝ որպես հարուստ պատմամշակութային ժառանգություն և հոգևոր արժեքներ կրող քաղաքներ, կարևորում են բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու փորձի փոխանակումը՝ ի նպաստ համայնքների զարգացման, ժողովուրդների միջև բարեկամության և մշակութային երկխոսության խորացման։