Գեղակերտի մարզադպրոցի սան Սամվել Մարտիրոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ

Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացնում է.
Գեղակերտի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Սամվել Մարտիրոսյանի հաջողությունը Եվրոպայի առաջնությունում:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում փայլուն արդյունք է գրանցել Գեղակերտի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Սամվել Մարտիրոսյանը։
70 կգ քաշային կարգում Սամվելը պոկում վարժությունում 134 կգ և 139 կգ արդյունքներով դարձել է ոսկե մեդալակիր, հրում վարժությունում բարձրացրել է 157 կգ ծանրություն, իսկ երկամարտի 296 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
Շնորհավորում ենք Սամվել Մարտիրոսյանին և նրա մարզիչ Վիգեն Խաչատրյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու մարզական բարձունքներ։
Հպարտանում ենք մեր մարզիկներով։ ✊🏽