Գասպար Տերտերյանը՝ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

· Արմավիրի մարզ

Գասպար Տերտերյանը՝ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Վաղարշապատի համայնքապետարանը գրում է.

Գասպար Տերտերյանը՝ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Վաղարշապատի համայնքապետարանի «Համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սան Գասպար Տերտերյանը (72 կգ) հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող առաջնությունում Գասպարը տարել է երեք հաղթանակ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ լարված գոտեմարտում 3։4 հաշվով զիջել է ղազախստանցի Յուսուֆ Աշրապովին։

Վաղարշապատի համայնքապետարանի անունից ջերմորեն շնորհավորում ենք Գասպար Տերտերյանին՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալը նվաճելու կապակցությամբ, ինչպես նաև նրա մարզիչ Սիմոն Կարապետյանին՝ մարզիկի հաջողության գործում ունեցած կարևոր ավանդի համար։

Մաղթում ենք Գասպարին նորանոր հաղթանակներ, մարզական բարձունքներ, համառ կամք ու ուժ։ Թող առաջիկա մրցաշարերը պսակվեն նոր հաջողություններով և ոսկե մեդալներով։

Առա՛ջ, Գասպար։ Հպարտ ենք քեզնով։