«Հայկական խաչքարերի արվեստ․ խաչքարերի խորհուրդն ու խաչագործությունը»․ ճանաչողական այց Փարաքար համայնքի երիտասարդների համար

· Փարաքար

«Հայկական խաչքարերի արվեստ․ խաչքարերի խորհուրդն ու խաչագործությունը»․ ճանաչողական այց Փարաքար համայնքի երիտասարդների համար

Փարաքար համայնքը գրում է.

«Հայկական խաչքարերի արվեստ. խաչքարերի խորհուրդն ու խաչագործությունը». այս խորագիրն էր կրում հոկտեմբերի 15-ին Փարաքար համայնքի երիտասարդների համար կազմակերպված ճանաչողական այցը դեպի Թաիրով բնակավայրում գործող քանդակագործ Կամո Վարդանյանի արհեստանոց:

Այցի նպատակը երիտասարդներին հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելն էր, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային արժեքների պահպանման ու հանրահռչակման կարևորության գիտակցմանը նպաստելը:

Քանդակագործը երիտասարդներին ներկայացրեց իր արհեստանոցը, ստեղծագործական գործունեությունն ու կերտած աշխատանքները՝ մանրամասն անդրադառնալով հայկական խաչքարագործության առանձնահատկություններին, խաչքարերի խորհրդին և դրանցում ամփոփված հոգևոր ու մշակութային արժեքներին։

Երիտասարդության և զբոսաշրջության ոլորտների համագործակցության շրջանակում կազմակերպված այցը մասնակիցների համար նոր գիտելիքներ ձեռք բերելու, համայնքի մշակութային ներուժը բացահայտելու և պատմամշակութային արժեքներն առավել լավ ճանաչելու հնարավորություն էր։

Օրվա ընթացքում ստացած տպավորություններով ու նոր բացահայտումներով ոգևորված՝ երիտասարդները պատրաստակամությունը հայտնեցին շարունակելու ճանաչողական այցերը՝ բացահայտելով համայնքի այլ զբոսաշրջային ուղղություններ ևս։