Տոնական հրավեր․ Փարաքարը նշում է հիմնադրման 2215-ամյակը. Փարաքար համայնք

· Փարաքար

Տոնական հրավեր․ Փարաքարը նշում է հիմնադրման 2215-ամյակը. Փարաքար համայնք

Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ.

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Փարաքար բնակավայրի հիմնադրման 2215-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ Փարաքարի Մշակույթի և գեղարվեստի կենտրոնի այգում։

Օրը կանցնի տոնական տրամադրությամբ, մշակութային գեղեցիկ ծրագրերով՝ ջերմ ու հյուրընկալ մթնոլորտում:

Տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 16։00-ին՝ համայնքի բնակավայրերի գյուղատնտեսական արտադրանքի և մշակութային արժեքների ցուցադրությամբ ու համտեսով:

Ժամը 18։00-ից տոնական օրը կշարունակվի համերգային ծրագրով՝ Փարաքարի հրապարակում։

Ձեր ներկայությունը մեզ համար կարևոր է:

Սիրով սպասում ենք: