ԲԴԽ-ն կհրապարակի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը

Iravaban.net-ը Բարձրագույն դատական խորհրդից տեղեկանում է, որ Խորհուրդը նոյեմբերի 2-ին կհրապարակի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։
Նիստը տեղի կունենա 10։55-ին՝ դռնբաց կարգով։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարարության միջնորդության հիման վրա։