Բացահայտիր Արմավիրը. Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին․ Արմավիրի թեմի առաջնորդանիստ տաճարը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին․ Արմավիրի թեմի առաջնորդանիստ տաճարը

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Այն կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։

Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, պահպանվել է արժեքավոր արձանագրություն, որի համաձայն տաճարը կառուցվել է Սիր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, երբ Մայր Աթոռի պարսպի կառուցման հետևանքով գյուղն անջատվել է Աթոռից։

Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, եկեղեցին վերանորոգվել է, և կառուցվել է նրա զանգակատունը։ Այժմ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գործում է որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի աթոռանիստ եկեղեցի։

Կոորդինատներ․ 40°09'55" N, 44°17'41" E (Էջմիածին)