Բացահայտիր Արմավիրը. Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին․ Մարզկենտրոնի ժամանակակից հոգևոր կենտրոնը

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցի է Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Տաճարի տարածքում նախկինում եղել է ամառային կինոթատրոն, որի տեղում 2009 թվականին կառուցվել էր Սուրբ Սարգիս մատուռը։ Սակայն եկեղեցական տոներին հավատացյալների մեծ հոսքի պատճառով 2011 թվականին մատուռի տեղում սկսվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու շինարարությունը։
Եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ։ Տաճարն օծվել է 2014 թվականի մայիսի 31-ին բարձրաստիճան հոգևորականաց դասի մասնակցությամբ։ Կառույցն իրականացվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով և բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ։
Ճարտարապետական առումով եկեղեցին բազիլիկ կառույց է, որն ունի 17 մետր բարձրությամբ զանգակատուն։ Տաճարի բակում տեղադրվել են նաև գեղեցիկ խաչքարեր։
Կոորդինատներ․ 40°09'14" N, 44°02'18" E (Արմավիր)