Բացահայտիր Արմավիրը. Այգեզատ․ Արմավիրի մարզի պատմական բնակավայրն ու հուշարձանները

Այգեզատը գյուղ է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում՝ Վաղարշապատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 950 մ բարձրության վրա։
Բնակիչների նախնիներն ու այժմյան բնակչության մի մասն այստեղ են ներգաղթել 1829 թվականին Խոյից։
Գյուղի շրջակայքում պահպանվել են նախաքրիստոնեական շրջանի դամբարանադաշտ (մ․թ․ա․ 2-1-ին հզ․) և համանուն լեռան գագաթին գտնվող «Արդար Դավիթ» աշտարակը (մ․թ․ա․ 2-1-ին հզ․)։
Գյուղում են գտնվում նաև VII դարի Սուրբ Աստվածածին («Թարգմանչաց վանք») և XIX դարի Սուրբ Աստվածածին եկեղեցիները։
Տնտեսական առումով բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Կոորդինատներ․ 40°13'15" N, 44°17'20" E (Այգեզատ)