Սպանություն Փարպիում. կրակողը ձերբակալվել է

· Արմավիրի մարզ

Սպանություն Փարպիում. կրակողը ձերբակալվել է

Ըստ ՆԳՆ–ի` 2 տղամարդու միջև գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել։

ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 1 անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, ժամը 06։00-ի սահմաններում։

Նշվում է, որ կատարվում է նախաքննություն։

Shamshyan.com-ն էլ գրել է, որ տղամարդը կրակոցներ է արձակել տուն մտած գողին վնասազերծելու համար ։ Կայքը հայտնել է նաև, որ հրազենային վնասվածք ստացած անձին «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով են տեղափոխվել Երևանի «Աստղիկ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մահացել է։

Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ծերուն Հ.-ն է։