Զոհրաբյան․ Դատարանները հաստատել են՝ հոգևոր ծառայությունը չի կարող նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ

· Արմավիրի մարզ

Զոհրաբյան․ Դատարանները հաստատել են՝ հոգևոր ծառայությունը չի կարող նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ

Երկու նախկին քահանայի հայցերով Արմավիրի մարզի դատարանի որոշումները վերահաստատել են, որ հոգևոր ծառայությունը չի կարողինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից, հայտարարել էփաստաբան Արա Զոհրաբյանըֆեյղբուքյան իր էջում:

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը, կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։ Նախկին քահանաները դատարանից պահանջել էին անվավեր ճանաչել կաթողիկոսի՝ իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունները և վերականգնել համապատասխանաբար Սուրբ Հովհաննավանքի և Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվների պաշտոններում։

Երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։

«Երկու որոշումներով էլ դատարանները նախատեսել են նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը, որոնցով պարտավորեցվել էր Մայր Աթոռին ապահովել նախկին քահանաների պաշտոնավարումը։

Այս որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։

Պետության և եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը։

Միևնույն ժամանակ, եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։

Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը նաև կրոնի ազատության և իրավական պետության սկզբունքների պաշտպանությունն է»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) կարճել է կարգալույց կռչակված Արման Սարոյանին՝ նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով գործի վարույթը։Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։