Ժամը 08:00-ից բացվել են բոլոր՝ 517 ընտրատեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով. ԿԸՀ

· Արմավիրի մարզ

Ժամը 08:00-ից բացվել են բոլոր՝ 517 ընտրատեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով. ԿԸՀ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ 2 համայնքում՝ Ֆիոլետովո և Շամիրամ, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ մասին հայտնում է ԿԸՀ-ն։

Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են թվով 972 տեխնիկական սարքավորումներ։

Նշվում է, որ ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ զանգվածային լրատվության միջոց։