Արմավիրցիների ավելի քան 63%-ը ընտրությանը չի մասնակցել. «Հրապարակ օրաթերթ»

· Արմավիրի մարզ

Արմավիրցիների ավելի քան 63%-ը ընտրությանը չի մասնակցել. «Հրապարակ օրաթերթ»

Ինչպես հայտնի է, 21 համայնքում տեղի էր ունենում ՏԻՄ ընտրություններ, որից 19-ում համամասնական, իսկ 2-ում` մեծամասնական։

Արմավիր մարզի Արմավիր համայնքում ամենացածր մասնակցություն է արձանագրվել։ Այստեղ ընտրությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 36,73 %-ը։

Մասնավորապես ընտրելու իրավունք ուներ 37961 անձ, սակայն իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 13942-ը։ Նշենք, որ Արմավիրում ընտրությանը առաջադրվել էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ընտրությանը մասնակից 13 941 քաղաքացիներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին է քվեարկել 13395-ը կամ մասնակիցների 96.1%-ը։ Նշենք, որ Արմավիրի համայնքապետի թեկնածուն Վարշամ Սարգսյանն է։