Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ

· Արմավիրի մարզ

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում։

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող մատուռի մոտ։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-103» տիպի ինքնաձիգ, «ՏՕԶ» տիպի հրացան, երկփողանի կարճեցված փողով հրացան, ատրճանակ, «Ֆ-1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփուշտներ, սվին-դանակ և զինվորական պարագաներ։