Արմավիրի դատարանից կալանավոր է փախել
«Հետքի» տեղեկություններով մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։
Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։
Մեր տեղեկություններով՝ կալանավորը փախել է դատարանի խցից։
Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատեց կալանավորի փախուստի մասին տեղեկությունը։ «Հետքին» հայտնեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։