Արմավիրի դատարանի շենքից փախած կալանավորը հայտնաբերվել է Ջրվեժում

· Արմավիրի մարզ

Արմավիրի դատարանի շենքից փախած կալանավորը հայտնաբերվել է Ջրվեժում

Սպուտնիկ Արմենիան գրում է.

Տղամարդը կալանքը կրում էր «Արմավիր» ՔԿՀ–ում:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից փախած կալանավորը հայտնաբերվել է։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները տանում կալանավորին։

«ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` տղամարդը դատարանի շենքից փախել էր հոկտեմբերի 26-ին։ Նա
իր կալանքը կրում էր «Արմավիր» ՔԿՀ–ում։