Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

· Արմավիրի մարզ

Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն.  Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը գրում է.

Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների արժեքավոր գտածոներ՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի ժամանակաշրջանի մետաղադրամ, բրոնզե դաշույն և այլ հնագիտական նմուշներ։

Հայտնաբերված գտածոները վերաբերում են ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջաններին։ Հատկապես ուշագրավ է մ.թ.ա. XIV–XIII դարերով թվագրվող հիմնական թաղումը, որտեղ հայտնաբերվել են խեցեղենի բեկորներ, ձիու ոսկորներ, դաշույնի և բրոնզե իրերի բեկորներ։

Հնագիտական նյութերի բազմազանությունն ու շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ