Երևանում բшխվել են «Tesla»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց

· Արմավիրի մարզ

Երևանում բшխվել են «Tesla»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր ժամը 12:10-ի սահմաններում Շիրակի փողոցից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող Բաբաջանյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Մարտին Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված անձի վարած մոպեդը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։

Մոպեդավարը օտարերկրացի է, իսկ «Tesla»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։