Կողոպուտ՝ Հայկավանում, 16 000 դոլարից ավելի վնաս է պատճառվել

· Արմավիրի մարզ

Կողոպուտ՝ Հայկավանում, 16 000 դոլարից ավելի վնաս է պատճառվել

Գողություն  է տեղի ունեցել Արմավիրի մարզում, Հայկավան գյուղի տներից մեկում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր եկած իրավապահներին  Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Ա․ Մ․-ն հայտնել է, որ  իրենք ամբողջ օրը գտնվել են Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում, այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրենց՝ տնից բացակայելու հանգամանքից, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրայից գողացել 16 հազար ԱՄՆ դոլար, 2 ոսկյա մատանի, 1 ոսկյա կախազարդ և «Redmi A3X» մոդելի բջջային հեռախոս։

Տուժած կինը նշել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 16 հազար ԱՄՆ դոլարի և 250 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։